ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութիւնը «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում, «Մշակոյթների երկխօսութիւն» կազմակերպութեան հետ համագործակցութեամբ, հոկտեմբերի 3-10-ը Սիւնիկի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում ներկայացնում է «Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ը։
Փառատոնի շրջանակում Շվանիձորի գործարանի շենքում կներկայացվեն ժամանակակից արվեստի ոլորտում ստեղծագործող հայ եւ օտարազգի արվեստագետների աշխատանքները։ Ցուցադրութիւնը բնակավայրի բնակիչներին եւ փառատոնի այցելուներին հնարաւորութիւն կտայ ծանօթանալու ժամանակակից արվեստի տարբեր արտայայտչաձեւերին եւ արվեստագետների ստեղծագործական մոտեցումներին։
Շվանիձորի մշակոյթի տանը կկայանա պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետները եւ արվեստագետները կանդրադառնան մշակոյթի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացման հնարաւորութիւններին եւ Շվանիձորը ժամանակակից արվեստի կենտրոնի վերածելու հեռանկարին։
Փառատոնի օրերին հայ եւ օտարազգի արվեստագետները Շվանիձորում կանցկացնեն նաեւ վարպետութեան դասեր՝ ստեղծելով անմիջական շփման եւ փորձի փոխանակման հնարաւորութիւն տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների եւ ստեղծագործող անհատների համար։
«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն»-ի առաջին թողարկումը միտուած է մշակոյթի եւ արվեստի ապակենտրոնացմանը, մարզերում ժամանակակից արվեստի զարգացմանն ու տարածմանը, Շվանիձորի բնակիչների համար արվեստի, կրթութեան եւ մշակութային ծրագրերի հասանելիութեան ընդլայնմանը, հայ եւ միջազգային արվեստագետների միջեւ ստեղծագործական երկխօսութեան խթանմանը, մշակութային զբոսաշրջութեան հոսքերի խթանմանը, Շվանիձորը՝ որպէս ժամանակակից արվեստի եւ մշակութային երկխօսութեան հարթակ ձեւաւորելուն, բնակավայրի մշակութային ներուժի բացայայտմանն ու զարգացմանը։
Նախաձեռնութեան առանցքում Շվանիձոր բնակավայրը աշխարհի հետ երկխօսող, կայուն զարգացող եւ ինքնաբաւ համայնք դիրքաւորելու գաղափարն է՝ ընդգծելով նրա մշակութային ինքնատիպութիւնը ու ստեղծագործական ներուժը։
Նախատեսուած ծրագրերը բաց են արվեստագետների, մշակոյթի ոլորտի մասնագետների, տեղի բնակիչների, երիտասարդների, արվեստասերների եւ մշակութային զբոսաշրջիկների համար։
Փառատոնի առաջին թողարկման մեկնարկը կկայանա հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13:00-ին, Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում:
ԿԳՄՍ նախարարութիւն
* Այս բնագիրը ինքնաշխատօրէն թարգմանուած է արհեստական բանականութեան (ԱԲ) կողմէ: