Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Դատախազության պահանջով՝ Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի վաճառքի աճուրդը ճանաչվել է անվավեր, համայնքը կստանա 12.4 միլիոն դրամ հատուցում։
Միջազգային

Եվրոպական խորհրդարանը կրկին կոչ է անում անհապաղ ազատել հայ քաղաքական բանտարկյալներին և ռազմագերիներին

Եվրոպական խորհրդարանը կրկին կոչ է անում անհապաղ ազատել հայ քաղաքական բանտարկյալներին և ռազմագերիներին
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին վերաբերող  բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումները և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալներին ու  ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի  ռազմաքաղաքական ղեկավարությանը։ 
 
«Եվրոպական խորհրդարանը կրկին իր խոր մտահոգությունն է հայտնում Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների և ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակվող կալանավորման կապակցությամբ, կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրանց և հարգել նրանց հիմնարար իրավունքները»,-ասված է բանաձևում։
 
Բանաձևն ընդունվել է 492 կողմ և 23 դեմ ձայներով։ Հայ գերիների վերաբերյալ դրույթները վերջնական տեքստում ներառվել են բանաձևի համահեղինակ, Եվրախորհրդարանի  ֆրանսիացի պատգամավոր Մարինա Մեզյուրի ջանքերի շնորհիվ։
 
Քվեարկությունից հետո Մեզյուրը խիստ քննադատել է Եվրամիությանը՝ Ադրբեջանին ուղղված իր բազմակի դատապարտումները կոնկրետ գործողություններով չամրապնդելու համար։ Նա զգուշացրել է, որ վտանգված է ԵՄ-ի վստահելիությունը, և կոչ արել Եվրամիության ղեկավարությանը Բաքվի հետ բոլոր հարաբերությունները խստորեն պայմանավորել մարդու իրավունքների պահպանմամբ։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո