Ուրբաթ, 9 Հոկտեմբերի 2026 | NOYAN-TAPAN.AM • ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ
ESTABLISHED 1991 • INDEPENDENT NEWS AGENCY

NOYAN TAPAN

ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՏԱՊ Բագրատ Միկոյան. «Քոչարյանի իշխանության ժամանակ ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին անցնում
Միջազգային

Թուրքիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել

Թուրքիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել
ԼՍԵԼ ՀՈԴՎԱԾԸ (ԱՈՒԴԻՈ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
Սեղմեք նվագարկելու համար
 
Ազատություն. Թուրքիայի հարավարևելյան մի շարք նահանգներում հինգշաբթի երկրաշարժ է զգացվել, որի նախնական ուժգնությունը գնահատվել է 5,8 մագնիտուդ։
 
Ստորգետնյա ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել Դիարբեքիրում, ինչպես նաև Ադըյամանում, Շանլըուրֆայում և հարակից շրջաններում։
 
Նախնական հաղորդագրություններում երկրաշարժի ուժգնությունը նշվում էր 5,5 մագնիտուդ, սակայն ավելի ուշ այն գնահատվել է 5,8։
 
Հնարավոր ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
 
 
ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ
📻 Ռադիո