Դառանժի «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպը կներկայացվի ընթերցողին

07-12-2019 16:30:00   | Հայաստան  |  
Ժամանակակից գրող Դառանժը (Անժելա Դարբինյան) հանրությանը կներկայացնի իր անդրանիկ ժողովածուն: Գրողի «Ներքին հեղափոխություն/NulluS» վեպի շնորհանդեսը կանցկացվի դեկտեմբերի 7-ին, ժամը 16:30 The Club-ում: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:
 


«Ներքին հեղափոխություն/NulluS» վեպը հակաուտոպիա
կան ժանրի ստեղծագործություն է: Հենց այդ ժանրի բազմաշերտ լինելն է, որ թույլ է տալիս հեղինակին հեշտությամբ բացել մարդ տեսակի ներաշխարհը եւ այն ցույց տալ ընթերցողին:
 
Գիրքը պատմում է հորինված Նուլլուս երկրում կատարված հեղափոխության հետեւանքների եւ ներքին հեղափոխական լինելու մասին՝ հրամցնելով այն գաղափարը, որ յուրաքանչյուրս հանդիսանում ենք մեր օրերի հերոսները:
Առեղծվածային սյուժեի միջոցով ընթերցողին ցույց է տրվում, թե սխալ մոտեցումների եւ գաղափարների հետեւանքով ինչպիսի քաոսի կարող է վերածվել հեղափոխված իրականությունը: Դրանից բխում են բազմաթիվ հարցեր՝ ո՞րն է կյանքի իրական շարժառիթը, արդյո՞ք մարդկանց «քնած» գիտակցությունը կարթնանա՝ բացելով նոր դռներ նրանց հեղափոխական ոգու առջեւ:
 
« «Ներքին հեղափոխություն/ Nullus» վեպը առանձնահատուկ է իր ժանրով, ասելիքով և բովանդակությամբ: Հայ ժամանակակից գրականության մեջ այն երևի թե եզակիներից է, որ գրված է հակաուտոպիա ժանրի մեջ: Սյուժեն տեղափոխում է ընթերցողին հորինված Նուլլուս երկիր, որտեղ հեղափոխության արդյունքում հերոսները պայքար են մղում ներքին հեղափոխական դառնալու համար: Ի՞նչ է պահանջում ներքին «Ես»-ը և արդյո՞ք հերոսները կկրեն իրական ներքին հեղափոխականի դրոշը: Սրանք այն հարցերն են, որոնք կիզակետ կհանդիսանան ընթերցողի համար ամբողջ վեպի ընթացքում»,-գրքի մասին նշում է Դառանժը:
  -   
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան

Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին