Տեղի կունենա Ամենայն հայոց բանաստեղծի «Հոբելյանական ընտրանի-150: Հատընտիր» գրքի շնորհանդեսը

06-12-2019 16:00:00   | Armenia  |  
 Դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ին Երևանում Հովհաննես Թումանյանի թանգարանում (Մոսկովյան 40) կայանալու է Ամենայն հայոց բանաստեղծի «Հոբելյանական ընտրանի-150: Հատընտիր» գրքի շնորհանդեսը: Հոբելյանական տարում լույս տեսած գիրքը նվիրված է Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Այն կազմել են Թումանյանի թոռնուհին, բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը և թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը: Հատընտիրը ընդգրկում է մեծ գրողի ստեղծագործության ողջ ներկապնակը՝ պոեզիայի և արձակի լավագույն նմուշները, նաև հատվածներ հրապարակախոսական երկերից ու նամակներից:
 
   Հատընտիրը ընդգրկում է լուսանկարչական ներդիրներ «Թումանյանը լուսանկարներում» խորագրի ներքո՝ ներկայացնելով Թումանյանին և
նրա ընտանիքին, մերձավորներին և գործընկերներին առնչվող հանրածանոթ և քիչ հայտնի լուսանկարներ: «Հոբելյանական ընտրանի-150: Հատընտիր» արժեքավոր գիրքը տպագրվել է «ԱՊԱՎԵՆ» ընկերության համահիմնադիրներ Արսեն Ղազարյանի և Գագիկ Աղաջանյանի մեկենասությամբ: Այն տպագրության է պատրաստել «Լոռվա ձոր» հայրենակցական
միությունը (նախագահ՝ Սերգո Երիցյան):
 
                  Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայություն
 
  -   
News from Armenia and Diaspora - Noyan Tapan

Read 538
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին