Գործարարները քննարկել են շինարարական ոլորտի խնդիրները

08-08-2020 13:00:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախաձեռնությամբ  մայրաքաղաքի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում օգոստոսի 7-ին կայացել է շինարարական ոլորտում առկա մի շարք խնդիրներին առնչվող   աշխատանքային քննարկում։
 


 
 Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից տեղեկացնում են
, որ  հանդիպմանը մասնակցել են շինարարական, ապահովագրական ու բանկային բնագավառների ներկայացուցիչներ, որոնք իրենց ելույթներում, մասնավորապես, շեշտադրեցին շինարարության ոլորտում պետության կողմից հայտարարված  մրցույթներում կիրառվող կարգի կատարելագործման անհրաժեշտությունը։ Նրանց համոզմամբ՝ ներկայումս գործող կարգով պահանջվող բանկային երաշխիքների սահմանված չափերը, որոնք խստացվել են ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով, մրցույթներին մասնակցության բարդություններ են առաջացնում հատակապես փոքր և միջին ընկերությունների համար, նպաստում գործընթացի մոնոպոլիզացմանը, սպառնում արտաքին կապիտալի կողմից տեղական շինկազմակերպությունների դուրսմղմանը։ Մասնագետների կարծիքով՝ ներկայումս հայտարարված մի շարք մրցույթներ չեն կայանում հենց ամբողջական բանկային երաշխիքների ներկայացման խնդիրներով պայմանավորված։
 
ԳՈՎԱԶԴ00:13Իմանալ ավելին
 
Քննարկվել են լուծման տարբերակներ։ Մասնավորապես կարծիք է հայտնվել, որ, թերևս, իջեցվի բանկային երաշխիքի սահմանված չափը, կամ երաշխիքային խնդիրը լուծել ապահովագրական գործակալությունների միջոցով և աշխատել ոչ միայն բանկային համակարգի հետ, այլ, կամ-կամ սկզբունքով՝ ներառելով նաև ապահովագրական երաշխիքային տարբերակը։
 
ՀԱԳՄ նախագահության անդամ, «Էլիտ գրուպ» ընկերության նախագահ Արմեն Մկոյանն ընդգծել է բոլոր ոլորտների համար միասնական առաջարկ մշակելու կարևորությունը։
 
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ անհրաժեշտ է հնչած կարծիքները խմբավորել ու, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության նիստում քննարկելուց հետո, առաջարկների փաթեթ ներկայացնել ՀՀ կառավարություն։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 566 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար