Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարականներ է տվել

07-08-2020 10:54:27   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայց կատարեց «Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գրասենյակներ, ապա հանդիպում-քննարկում ունեցավ ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ։ 
 


«Անտառային կոմիտեի» և «Հայանտառ» ՊՈԱԿ այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատակազմին, իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև քննարկել մի քանի ոլորտներում կտրուկ ու խորքային բարեփոխումներին միտված ամենակարճաժամկետ անելիքները։ Շրջակա միջավայրի նախարարության կառավարման ներքո գտնվող այս ենթաոլորտում առկա են բավականին կուտակված խնդիրներ, որոնք վճռական միջամտություն ու շրջադարձային գործելաոճ են պահանջում։
 
Անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը չափազանց կարևոր է մեր
երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով։ Անտառը շրջակա միջավայրի այն կարևորագույն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Ոլորտի բարեփոխումների հիմքում դրվելու է ինստիտուցիոնալ հարթությունների զարգացման և օրենսդրական այն իրավակարգավորումների անհրաժեշտությունը, որով ամրագրվելու են այդ փոփոխությունները, ինչպես նաև փայտագողության, անտառխախտումների ու ապօրինի անտառահատումների դեմ պայքարում բեկումնային վերահսկողության գործիքակազմի ներդրումը։
 
Նախարարը դարձյալ հղում արեց այն հայեցակարգային մոտեցմանը, որ շրջակա միջավայրի կառավարմանը զուգահեռ, չափազանց կարևոր է հանրակրթության բնագավառում էկոլոգիական գիտելիքների ուսուցանման, էկոլոգիական դաստիարակության խթանումը և էկոլոգիական մշակույթի արմատավորումը։ Քաղաքացուն պետք է սովորեցնել սիրել ու փայփայել շրջակա միջավայրը դեռ նախակրթական հաստատությունից։
 
«Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի ներկայացուցիչների հետ նախարարը քննարկեց ընթացիկ ծրագրերը, COVID19 համավարակով պայմանավորված վերջնաժամկետների փոփոխություններն ու շոշափելի
ապագայում սպասվելիք արդյունքները։
 
Ամփոփելով հանդիպումները՝ ՇՄ նախարարը գործընկերներին հորդորեց պատասխանատվությամբ մոտենալ խնդիրների ձևակերպման, հանրամատչելի, ամբողջական գույքագրմանը և համապատասխան խողովակներով վերհանմանը։ Միայն այդ դեպքում է հնարավոր առկա իրավիճակի բարելավմանը, խնդիրների լուծմանն ու ռիսկերի կառավարմանն ուղղված գործուն քայլեր անել։
 
 
 Շրջակա միջավայրի նախարարություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար