Հակոբ Արշակյանը հանդիպել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

05-08-2020 18:08:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը
հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբաս Զոհուրիին։
Հակոբ Արշակյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել նշանակման կապակցությամբ, հաջողություն է մաղթել առաջիկա գործունեության ընթացքում։
 
Աբաս Զոհուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Իրանի և Հայաստանի միջև պատմամշակութային  դարավոր կապերը  պարտավորեցնում  են ամրապնդելու նաև գործակցային հարաբերությունները։ 
 
Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև կապի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման շուրջ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 333 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար