ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացնում Կոտայքում ու Արագածոտնում. խախտումներ չկան

05-08-2020 17:50:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Կոտայքի մարզի Եղվարդ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները էական խախտումներ չեն հայտնաբերել: Առկա են եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ
աղբամանները, ախտահանիչ նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել նաև դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Շինանյութի մի շարք խանութներում դիտարկվել են թերություններ՝ կապված սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումների հետ, որոնք տեղում շտկվել են:
 
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
 
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 317 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար