Մարզային ստուգայցերը թերացումներ հայտնաբերում են, իսկ Երևանը պահում է բարձր նշաձողը՝ այսօր խախտումներ չկան. ՍԱՏՄ

05-08-2020 17:43:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Դրանցից 2-ի աշխատանքը դադարեցվել է 168, 6-ինը՝ 72 ժամով. հանրային սննդի օբեյկտներ են,
որոնցում չեն պահպանվել նարգիլե չօգտագործելու, սոցիալական հեռավորություն ապահովելու, դիմակը պատշաճ կրելու նորմերը, և պահածոների արտադրություն, որտեղ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները եղել են թերի լրացված, բացակայել են պահանջված համապատասխան քանակությամբ փակվող աղբամանները՝ նախատեսված օգտագործված դիմակների համար:
 
Երևանում ՍԱՏՄ տեսուչների մշտադիտարկումները սննդի շղթայում գործող կազմակերպություններում, արձանագրել են պատասխանատու և գրեթե անթերի պատկեր. դիտարկված օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:
 
Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները Երևանում փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողներն առավել բարեխիղճ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Մարզերում դեռ շտկելու խնդիրներ կան:
 
ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 317 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար