Ընդունվում են «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն դասընթացների մասնակցության հայտերը

05-08-2020 15:09:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մեկնարկն արդեն տրված է: 
 
Աքսելերացիոն դասընթացների առաջին փուլով մասնակցելու հնարավորություն են ստանալու 15 հայկական հաջողակ ընկերություններ, որոնք կունենան մշակված պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն:
 
Մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները, աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներն ու ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները գործնական դասեր կանցկացնեն՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն ամբողջ դասընթացի գործընթացքում: 
 
Աքսելերացիոն ծրագրի նպատակն է հայ ձեռնարկատերերին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու գործիքակազմ՝ միջազգային շուկաներ մուտք գործելու, Սիլիկոնյան հովտում բիզնեսի զարգացման հնարավորություններ ձևավորելու նպատակով:
8 շաբաթ տևողությամբ առցանց դասընթացների ընթացքում քննարկվելու են հայ ձեռնարկատերերի համար խորքային կարևորություն ունեցող թեմաները՝
Տեխնիկական նորարարություն
(Technical innovation), որը ներառում է արհեստական բանականության, տվյալագիտության, իրերի ինտերնետի (Internet of Things) և այլ  ոլորտներում վերջին թրենդների ուսումնասիրություն, 
Բիզնեսի զարգացում (Business Development), որի շրջանականերրում ներկայացվելու են շուկայի ուսումնասիրությունները, վաճառքների կազմակերպումը և մարքեթինգը, ֆինանսական, իրավական և  գործարարներին անհրաժեշտ այլ հարակից թեմաներ,
Հաղորդակցման հմտություններ (Soft Skills)՝ խորքային գիտելիքներ են տրամադրվելու թիմային աշխատանք, առաջնորդության, ներկայացման և այլ հմտությունների վերաբերյալ:
 
Աքսելերացիոն ծրագրի շրջանականերում մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատելու է իր մենթորի հետ՝ հնարավորություն ունենալով առցանց հանդիպելու և հետաքրքրող հարցերը քննարկելու: Ծրագրի ավարտին ավիաթռիչքների վերականգնումից հետո հայ մասնակիցները Սիլիկոնյան հովիտ մեկնելու և ներդրողներին իրենց գործարար գաղափարերը ներկայացնելու, և տեղում ներդրումներ ներգրավելու հնարավորություն են ստանալու: 
 
Ծրագրին կարող են դիմել ընկերությունները, որոնք՝
Գրանցված են Հայաստանի Հանրապետությունում,
Գրանցված են ICTStat համակարգում (ictstat.am),
Ունեն պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն, 
Ներկայացնող անձինք ՀՀ քաղաքացի են, ունեն անգլերենի իմացության բարձր մակարդակ, հանդիսանում են ընկերության հիմնադիր կամ ղեկավար կազմից են:
 
Ընտրության կարգը՝
Դիմումներն ընդունվում են https://gust.com/programs/virtual-bridge-accelerator կայքում հայտադիմումը լրացնելու միջոցով մինչև օգոստոսի 23-ը ներառյալ:
 
Դիմումները գնահատելու է Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներից և ընկերությունների ղեկավարներից կազմված անկախ հանձնաժողովը,
 
Դիմումների գնահատումն իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլում հանձնաժողովը որոշելու է դիմումի համապատասխանությունն աքսելերացիոն ծրագրի նվազագույն
պահանջներին: Երկրորդ փուլում ընտրող հանձնաժողովը գնահատելու է փիթչի (ելույթի) տեսանյութը, ներկայացված փաստաթղթերը և պատասխանները: 
 
Ընտրված լավագույն 15 ընկերությունների ներկայացուցիչների հետ կազմակերպվելու են անհատական առցանց հանդիպումներ՝ աքսելերացիոն ծրագիրն առավելագույնս նրանց կարիքներին համապատասխանեցնելու նպատակով: 
 
 
Հայտերի ընդուման, հանձնաժողովի կազմման, ընտրության և ծրագրի իրակացմանն առնչվող բոլոր գործընթացները կազամակերպվում են ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի կողմից:
Հիշեցնենք, որ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն փուլի մեկնարկը տրվել է օոստոսի 3-ին՝ առցանց հանդիպման ժամանակ: 
Մանրամասների համար՝ այստեղ: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 236 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար