Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը

05-08-2020 15:06:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
71 տարեկանում կյանքից հեռացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը: Գրիգոր Արեշյանը ծնվել է 1949 թ. մայիսի 13-ին, Երևանում: 1970 թվականինավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: 1981 թվականին Գ. Արեշյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ ԵՊՀ-ում ստեղծվել է հնագիտական հետազոտությունների գիտական լաբորատորիան, որն էլ ղեկավարել է մինչև 1987 թվականը: 1987-1991 թթ. նա զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: Մեծ է նրա ավանդը ՀՀ տարածքի
հնագիտական հուշարձանների դաշտային հետազոտությունների ոլորտում, հայաստանյան հնագիտության միջազգայնացման, հայ-ամերիկյան գիտական կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում:
 


Անկախության առաջին տարիներին Գ. Արեշյանը ներգրավվել է նաև երկրի կառավարման գործում՝ 1991-1992 թթ. զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը: Նա ավելի քան 150 գիտական աշխատանքների հեղինակ է, որոնք հրատարակվել են 5
լեզուներով՝ 12 երկրներում: 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ`
անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի
նախագահությամբ:
 
Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):
 
                                                                          
                           Կառավարական հանձնաժողով
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար