2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով

16-07-2020 13:30:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


2021 թ.-ի հունվարի 1-ից հետո նշանակվող կենսաթոշակները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով
։
Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող, 75 տարին լրացած կամ 14 տարին լրացած անչափահաս անձինք, ովքեր իրենց ընտրությամբ կենսաթոշակը կարող են ստանալ նաև կանխիկ եղանակով՝ «Հայփոստի» միջոցով:
 
Բացառապես անկանխիկ եղանակով կենսաթոշակների վճարման համակարգին անցումը կիրականացվի փուլերով. Այսպես, կենսաթոշակը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով,
եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացվել է՝
 
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո,
2) այլ քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո,
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2022 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո,
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ 2023 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո:
 
Մինչև 2021 թ.-ի հունվարի 1-ը նշանակված և կանխիկ եղանակով, այսինքն՝ «Հայփոստի» միջոցով վճարվող կենսաթոշակների դեպքում, քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրել այն բանկը, որի միջոցով կիրականացվի կենսաթոշակի հետագա վճարումը՝ անկանխիկ եղանակով: Դրա համար քաղաքացիները պետք է դիմում գրեն՝ կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու վերաբերյալ՝
 
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թ.-ի հունվարի 1-ից մինչև հուլիս 1-ը, 
2) այլ քաղաքներում` մինչև 2021 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թ.-ի հունվարի 1-ը,
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` մինչև 2022 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը,
4) մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում՝ մինչև 2023 թ.-ի հուլիսի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:
 
Եթե դիմումի հիման վրա նշված ժամկետներում կենսաթոշակի վճարման եղանակն անկանխիկի չփոխվի և կենսաթոշակառուն չընտրի բանկ, որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը, ապա դա կարվի Կառավարության սահմանված կարգով ընտրված բանկի միջոցով՝ հետևյալ ժամկետներում.
 
1) Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում` 2021 թվականի հուլիսի 1-ից հետո,
2) այլ քաղաքներում (բացառությամբ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների)` 2022 թվականի հունվարի 1-ից հետո,
3) 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում` 2023 թվականի հունվարի 1-ից հետո,
4) մինչև 1000 բնակիչ 1000 և ավելի բնակիչ ունեցող գյուղերում՝ 2024 թվականի հունվարի 1-ից հետո:
 
Այսպիսով կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակին անցումը կկատարվի 3 փուլով. սկզբում անկանխիկ եղանակով կվճարվեն նոր նշանակված կենսաթոշակները, հետո նախկինում նշանակված և կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակների դեպքում հնարավորություն կտրվի կենսաթոշակառուին ընտրել բանկ և կենսաթոշակի վճարումը շարունակել անկանխիկ եղանակով, իսկ երրորդ՝ վերջին փուլում մնացած բոլոր դեպքերում կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելու համար բանկը կընտրվի Կառավարության սահմանված կարգով: 
Ընդ որում, բոլոր դեպքերում կենսաթոշակառուն հնարավորություն ունի դիմում ներկայացնելու միջոցով փոխել բանկը, որի միջոցով կենսաթոշակ է ստանում:
 
Հարկ է նշել, որ կենսաթոշակների վճարման նշված կարգը տարածվում է նաև պարգևավճարների, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, ինչպես նաև խնամքի նպաստի վրա: Այսինքն՝ նշված վճարատեսակները ևս կվճարվեն անկանխիկ եղանակով՝ կենսաթոշակների համար ներկայացված կարգով:
 
 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 351 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար