Կառավարությունն այս տարի հաստատել է աննախադեպ ծավալի՝ 44 մլրդ դրամի 701 սուբվենցիոն ծրագիր

16-07-2020 13:15:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Կառավարությունը 2 մլրդ 646 մլն դրամ հատկացրեց մարզպետարաններին՝ 2019 թվականին սկսված սուբվենցիոն ծրագրերի համար, որոնք չեն ավարտվել 2019-ին, կավարտվեն այս տարի:
 


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ խոսքը վերաբերում է 83 համայնքներիթվով 106 սուբվենցիոն ծրագրերի:
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս
տարվա համար շուրջ 700 սուբվենցիոն ծրագրեր կան, և աննախադեպ ծավալ են ունենալու: «Մենք պետք է համաֆինանսավորենք: Կարծում եմ՝ սուբվենցիոն ծրագրերը մեր ամենակարեւոր ուղղություններից են տարածքային համաչափ զարգացման համար»,- ասաց վարչապետը:
 
Այս տարի հաստատվել է 44 մլրդ դրամի 701 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորման բաժինը կազմում է 24 մլրդ դրամ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար