Տեղի է ունեցել «Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով հանդիպում-քննարկումը

15-07-2020 17:40:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Հուլիսի 15-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել է հանդիպում-քննարկում «Հեռավար կրթությունը համավարակի պայմաններում» թեմայով: Հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանի խոսքով՝ քննարկման կազմակերպումը պայմանավորված է թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ:
 
Թեմայի շուրջ հիմնական զեկույցով հանդես է եկել ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը:
 
Նախարարի փոխանցմամբ՝ նախարարությունը պատրաստվում է նոր ուսումնական տարին սկսել բնականոն հունով, սակայն զուգահեռ մշակվում
է նաև այլ սցենար, ինչը թույլ կտա համավարակի աճի դեպքում ևս կազմակերպել կանոնավոր դասընթացներ: Նախարարի հավաստիացմամբ՝ առաջարկվող բոլոր սցենարները առաջիկայում քննարկվելու են նաև նախադպրոցական և հանրակրթական դպրոցների տնօրենների հետ:
 
Լուսինե Ղարախանյանը նաև նշել է, որ հեռավար դասընթացի կազմակերպման համար պետական միջոցներով և բարերարների աջակցությամբ դպրոցներին կտրամադրվեն համապատասխան նյութատեխնիկական միջոցներ:
Անդրադառնալով ուսումնական պրոցեսների կազմակերպմանը՝ նախարարն ընդգծել է, որ մինչև 100 աշակերտ ունեցող 180 դպրոցում նախատեսվում է դասապրոցեսի անցկացում՝ անկախ համավարակի առկայությունից, քանի որ այդպիսի դպրոցներում հնարավոր է պահպանել սոցիալական հեռավորությունը: «Ստեփանակերտի դպրոցները երկհերթ են լինելու: Նախատեսվում է դասաժամը դարձնել 35 րոպե »,- նշել է նախարարը:
 
Գալիք ուսումնական տարում մասնագետների բացակայությամբ պայմանավորված՝ գյուղական բնակավայրերում բնագիտական որոշ առարկաներ կուսուցանվեն
առցանց եղանակով:
 
Պատգամավորները նախարարին են առաջադրել հարցեր և հանդես եկել ելույթներով:
 
Քննարկման ընթացքում պարզաբանումներ է ներկայացրել նաև ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև կառավարության այլ ներկայացուցիչներ:
 
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 316 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար