«Հեռակա քվեարկելու հնարավորությունից պետք է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները». Արարատ Միրզոյան

15-07-2020 15:39:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Այս պայմաններում, ես կարծում եմ, որ ԱԺ կանոնակարգ օրենքում արվող փոփոխությունը պետք է առավելագույնս հստակ լինի, չարաշահումների տեղ չտա»,- արտահերթ նիստում, «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ՝ դիմելով նախագիծը ներկայացնող «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
 


Նրա խոսքով՝ այս նախագծի նպատակը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ԱԺ աշխատանքը կաթվածահար չանելն է, իսկ հեռակա քվեարկելու հնարավորությունից պետք
է օգտվեն միայն կորոնավիրուսով վարակված պատգամավորները:
 
Վ. Հովակիմյանը չարաշահումների մասով նկատեց. «Եթե պատգամավորները պետք է այդ հնարավորությունից օգտվեն ի չարս, դա մեղմ ասած, մեր պետության ողբերգությունը կարող է դառնալ: Եթե կլինեն այդպիսի երևույթներ, հանրությունը դրանք պետք է տեսնի»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 263 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար