Ադրբեջանի զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ Թովուզի սահմաններից»․ Արման Աբովյան

13-07-2020 14:35:04   | Ադրբեջան  |  Քաղաքական
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
 


«Ուշադրություն
 
Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը պարեկապահակային կետեր է սահմանել Թովուզի շրջանի Աղդամ գյուղի տարածքում և զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ այդ սահմաններից: Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր իրենց բնակիչներն ուղղակիորեն
դարձրել է պատանդ,հույս ունենալվ ,որ իրենց խաղաղ բնակիչները հնարավոր է հայտնվեն հայկական կողմի պատասխան կրակի ներքո: Սա հետագայում թույլ կտա ադրբեջանական ղեկավարությանը՝ խեղաթյուրել իրականությունը և մեղադրել հայկական կողմին իրենց խաղաղ բնակչության վրա հրաձգության մեջ: Այս ամենը խոսում է ադրբեջանի ղեկավարության վարքագծի մասին, որ նույնիսկ իրենց խաղաղ բնակչության, երեխաների և կանանց կյանքի գնով փորձում են հասնել որոշակի արդյունքների՝ ցույց տալու, որ հայկական կողմը խախտում է հրադադարը»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2313 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար