«Սահմանային բախումներն անգամ հիմք չեն մի շարք «հայտնիների» համար զսպելու իրենց թույնը». Լաուրա Բաղդասարյան

13-07-2020 13:51:06   | Հայաստան  |  Քաղաքական
«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.  
 


«Երեկվանից շարունակվող սահմանային բախումներն անգամ հիմք չեն մի շարք «հայտնիների» համար զսպելու իրենց թույնը։  «Անխոնջ պայքար» մղողների ու քաղբանտարկյալի, քաղհալածյալի իրենց համբավը մտքում որպես նվազագույն նպատակ պահած գործում ու գրում են ինչ այդ պահին մոգոնվեց։ Բայց
սա ուրիշ իրադրություն է։ Սահմանին լարվածությունն ուրիշ իրադրություն է, անգամ կովիդից տարբեր։ Կովիդ, որն էլի «լիարժեքորեն» օգտագործվում է հանուն այդ նպատակի։
 
Ու եթե դա հասկանալու հավես չունեք, չեք խորանում, թե երբ կարելի է ավտո-ու այլ երթեր անել, երբ ոչ, ապա դա ձեր խնդիրն է, ձեր խայտառակությունն է, ուրիշ ոչ ոքի։
 
Սահմանային բախումը, բանակի հետ կապված ցանկացած հարց «որքան վատ իշխանության համար, այնքան լավ» բանաձեւով վերծանման ենթակա չեն ու չեն կարող լինել։ Ու լավ է, որ սա բնազդի մակարդակով հասկացողներն ավելի շատ են»։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 836 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար