Գյուղատնտեսական կոոպերատիվներին հանձնվել են համաֆինանսավորման հավաստագրերը

10-07-2020 16:05:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) տեղի է ունեցել գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների  սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/ համապարտության գործընթացի համար նախատեսված դասընթացների արդյունքում կոոպերատիվների նախագահներին տրամադրվող հավաստագրերի հանձնման միջոցառումը։
 
Համաֆինանսավորման նպատակով կազմակերպված դասընթացներին մասնակցած
12 կոոպերատիվների նախագահներին հավաստագրերը հանձնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Արման Խոջոյանը և ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ 
Ընդհանուր առմամբ, հունիսին կազմակերպված հնգօրյա դասընթացին մասնակցել են 17 կոոպերատիվներ, որոնցից քննությունը հաղթահարել է 12-ը։ Դասընթացն անց է կացվել zoom հավելվածի միջոցով։
 
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հաջորդ դասընթացը, որը նույնպես կկայանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։
 
Հավաստագիր ստացած կոոպերատիվները հնարավորություն կունենան կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման շրջանակում օգտվել ծրագրերով նախատեսված արտոնություններից։ 
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության 
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 391 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար