Մահացել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը

10-07-2020 11:18:42   | Հայաստան  |  Հասարակություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ իր ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, տեղեկացնելով, որ մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: 
 


Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
 
«Մեր սրտերում Կարենը կմնա որպես պայքարող, ազատ ու լուսավոր մարդ։
Պրն Վարդանյանը անգնահատելի մեծ ավանդ թողեց տեխնոլոգիական ոլորտում․ ԱՏՁՄ, Դիջիթեք էքսպո, Արմաթ լաբորատորիաներ,
Դիջիթեք բիզնես ֆորում, ՏՏ համաշխարհային կոնգրես և տասնյակ այլ նախագծեր ու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրեր ամբողջական չէին լինի առանց իր ներդրած հսկայական ջանքերի։
Գնաս խաղաղությամբ, սիրելի՛ ընկեր»,- գրել է նախարարը: 
 
Նոյյան Տապանի աշխատակազմը  եւս իր ցավակցությունն է հայտնում Կարեն Վարդանյանի բարեկամներին, հարազատներին եւ ընկերներին։ Մենք շատ բարձր ենք գնահատում Կարեն Վարդանյանի դերը՝ Հ Առաջատար տեխնոլոգիաների ոլորտը  Հայաստանում զարգացնելու մեջ։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 388 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար