Ուժեղացված ստուգայցերը կրկին խոշորացույցի տակ են առել Էրեբունի վարչական շրջանը

07-07-2020 17:20:27   | Հայաստան  |  Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում և «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Կրկնայցերի ընթացքում էական խախտումներ չեն արձանագրվել: Սուրմալու առևտրի կենտրոնում նախկինում դիտարկված և արձանագրված բոլոր խախտումները տնտեսավարողների կողմից վերացված են եղել: Հիշեցնենք, որ օրերս նշված առևտրի կենտրոնում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պաշտպանության նկատմամբ թույլ տրված խախտումների արդյունքում 24 ժամով կասեցվել էր 16 տնտեսավարողի գործունեություն:
 


Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այսօր նաև  կասեցումներ է կատարել Գեղարքունիքի մարզում և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
 
Պարետի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզում 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների, գազալցակայանների ու շինանյութի
խանութների գործունեություն: Նշված տնտեսավարողների գործունեությունը դադարեցնելու համար հիմք է հանդիսացել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկման թերթիկների, դիմակների ու ձեռնոցների համար հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Գազալցակայաններում բացակայել են նաև գծանշումները: 
 
Հիշեցնենք, որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար