Կասեցվել է «Չանախ»-ի թթվասեր և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը

07-07-2020 15:20:17   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Չանախ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: 
Լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Չանախ»-ի կաթնաշոռ և թթվասեր արտադրատեսակները ԱՑԽՄ ցուցանիշով չեն համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին (ՄՄ ՏԿ 033/2013): 
 


ՍԱՏՄ-ն կասեցրել է այս ընկերության թթվասեր
և կաթնաշոռ արտադրատեսակների արտադրությունը, տրվել է ժամկետ  հայտնաբերված խախտումները վերացնելու համար: 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 242 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար