Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 349 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 12-ն են. ՀՀ ԱՆ

07-07-2020 11:15:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 29285 դեպք, որոնցից
 


16907-ն` առողջացած, 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11711 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 125088 թեստավորում:
 
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 349 նոր դեպք և 605
առողջացած։
 
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81(տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 164 է:
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 555 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար