Ստեփանակերտի բազմաբնակարան նոր թաղամասը 300 բնակարան կունենա

06-07-2020 18:41:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 6-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտում իրականացվող բնակարանաշինության ծրագրերին:
 


Հանդիպմանը ներկա «Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները նախագահին են ներկայացրել ընկերության կողմից մայրաքաղաքում իրականացվող բազմաբնակարան թաղամասի շինաշխատանքների ընթացքը: Արայիկ Հարությունյանը նշել է, որ նախ այն պետք է համապատասխանեցվի Ստեփանակերտի գլխավոր հատակագծի նախագծի պահանջներին, իսկ Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ձեռքբերվելուց առաջ բնակարանները
պետք է ստանան քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների համապատասխան մասնագիտական եզրակացությունը: Նախագահի խոսքով՝ հայտարարված քաղաքականության տրամաբանության համաձայն՝ բնակարանների ձեռքբերման համար գինն առաջարկելու է կառավարությունը, իսկ եթե կառուցապատողն ավելի լավ առաջարկ ունենա, ապա ազատ կլինի իր որոշման մեջ:
 
«Դոմինիկ Սիստեմ» ընկերության պատասխանատուները շնորհակալություն են հայտնել նախագահ Հարությունյանին համագործակցության համար և խոստացել, որ, ըստ նախանշվածի, 2022թ.-ին շահագործման կհանձնեն 120 բնակարան, հաջորդ երեք տարիների ընթացքում՝ 180 բնակարան:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
 Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 355 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար