Ուկրաինայի հայերի միությունը Երեւանում սքեյթ այգու բրենդինգի եւ նեյմինգի համար դրամաշնորհային ծրագիր է նախաձեռնել

06-07-2020 18:23:47   | Ուկրաինա  |  Մամլո հաղորդագրություն
Ուկրաինայի հայերի միությունը նախաձեռնել է դրամաշնորհային ծրագիր` Երևանում առաջին սքեյթ-պարկի նեյմինգի և բրենդինգի համար, հայտնում է AnalitikaUA.net-:
 


ՈւՀՄ տվյալներով՝ հայեցակարգը պետք է արտացոլի նախագծի սոցիալ-մշակութային նշանակությունը, ինչպես նաեւ ընդգծի ՀՀ մայրաքաղաքում նոր լոկացիայի հնարավորությունները: Մասնակցության համար հայտ կարող է ներկայացնել յուրաքանչյուրը՝ անկախ բնակության երկրից:
 
5044 քմ տարածքով սքեյթ այգին (սքեյթ-պարկը) Ուկրաինայի Հայերի միության սոցիալական ծրագիրն է, որն ուղղված է երիտասարդության համար ժամանցի
եւ հանգստի ակտիվ գոտու ստեղծմանը: Այգու շինարարությունն իրականացվում է Երեւանի քաղաքապետարանի տեխնիկական եւ վարչական աջակցությամբ:
 
Տարեսկզբին ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը սքեյթ-պարկի կառուցման մասին պայմանագիր էին ստորագրել:
 
Մարտին մեկնարկել է շինարարության առաջին փուլը:
 
Այգու ճարտարապետ Արմեն Շատվորյանի նպատակն է նոր լոկացիա ստեղծել Երեւանում, որը կդառնա առաջին հարթակը էքստրեմալ սպորտի, ակտիվ հանգստի համար:
 
Մասնակիցը պետք է ներկայացնի անվանում, կարգախոս, գրաֆիկական փաթեթ եւ բրենդբուք: Հայտերի ընդունման ժամանակ կգնահատվեն նորարարությունը, մշակման ակտուալությունը, վիզուալ ներդաշնակությունն ու օրիգինալ հայեցակարգը:
 
Դրամաշնորհի հաղթողը ստանում է 3000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամական պարգև:
Մասնակցության հայտերի ընդունումը մինչև 07.08.2020 ներառյալ:
 
Դրամաշնորհային ծրագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հասանելի է հատուկ կայքում չորս լեզուներով: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 367 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար