Ազգային ժողովն արտահերթ նիստ կանի. ArmLur.am

06-07-2020 17:59:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ArmLur.am-ը տեղեկացավ, որ չորեքշաբթի օրը սպասվում է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
 


Այս պահին պատգամավորներից շատերն անգամ չգիտեն, թե ինչ հարցեր են ընդգրկված լինելու արտահերթ նստաշրջանի օրակարգում կամ, թե ինչու է
նման անհրաժեշտություն առաջացել:
 
Միևնույն ժամանակ տեղեկացանք, որ արտահերթ նստաշրջան հրավիրվելու է ոչ թե կառավարության, այլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, քանի որ կան հարցեր, որոնք այս ընթացքում չեն քննարկվել: Միևնույն ժամանակ նկատենք, որ հենց չորեքշաբթի օրը՝ հուլիսի 8-ին, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկելու է ԿԲ խորհրդի անդամի թեկնածուի հարցը եւ չի բացառվում, որ այդ հարցն էլ ընդգրկվի օրակարգում:
 
Ամեն դեպքում, պատգամավորներին զգուշացրել են՝ ամեն պահի պատրաստ լինեն արտահերթ նիստերի, եւ սա վերջինը չի լինելու:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար