Ամեն ինչ արվելու է Միքայել Մինասյանին կալանավորելու համար. hraparak.am

06-07-2020 17:15:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, մերժել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի արդեն 2-րդ միջնորդությունը։ Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը վստահ է, որ կալանքի նման միջնորդություններ դեռ շատ են լինելու և դրանք շարունակելու են մեկը մյուսից ապօրինի լինել․
 


«Ես դատարանի որոշումը, անկեղծ ասած, դեռ չեմ ստացել, անձամբ չեմ ծանոթացել դատարանի հիմնավորումներին, բայց սա հերթական անգամն է, որ վարույթ իրականացնող մարմինը նախաձեռնում է գործընթաց՝ ամեն գնով հասնել կալանավորման, էլի տապալվում է»,-  մեզ հետ զրույցում ասաց Մակինյանը։
 
Մեր հարցին ի պատասխան, թե կալանքի միջնորդության հիմնավորումները նո՞ւյնն էին
, ինչ նախկինում, պաշտպանն ասաց, որ մեկ դրվագ ավելացել է․
 
«Ամեն դեպքում՝ դատարանում չքննված մեկ դրվագ էին ավելացրել, այդ մասին դեռևս ամիսներ առաջ խոսել են տարբեր աղբյուրներից, որ, իբրև, Միքայել Մինասյանը առնչություն ունի «Սպայկա» ընկերության տնտեսական գործունեությանը, դրա հետ կապված էր մեղադրանքը։ Պարոն Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ ներգրավված է մեկ քրեական գործով, ես չգիտեմ, թե իրավապահ մարմինները քանի գործ են քննում։ Ամեն ինչ արվելու է Միքայել Մինասյանին կալանավորելու համար, դեռ 4-րդ, 5-րդ, 6-րդ միջնորդություններ են տանելու դատարան։ Իրենք դատարանի կողմից մերժված միջնորդությունը չեն բողոքարկել, Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանում չեն բողոքարկել, նոր միջնորդություն էին տարել Առաջին ատյանի դատարան»,- ասաց Մակինյանը։
 
Հիշեցնենք, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում է քննվում գործը, որով անցնում է Միքայել Մինասյանը։ Այն հարուցվել է 2018 թվականին, Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել 2020 թվականի մարտի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի հարստացման 2  դրվագ, 314.3 հոդվածով՝ հայտարարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասով` Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը):
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 594 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար