Հայաստանյան հրատարակչությունները համացանցում տարածում են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներ

06-07-2020 14:11:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակները ողողել են «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» կոչով լուսանկարներով։ «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» արշավի շրջանակում հրատարակչությունները ներկայացրել են իրենց թիմերի՝ աշխատակիցների, խմբագիրների, գրողների, թարգմանիչների, ինչպես նաև ընթերցողների սև ու սպիտակ լուսանկարները՝ կարմիր ներկված գրքերով և կարգախոսով։
 


Լուսանկարների հրապարակման համար հրատարակիչներն ընտրել են խորհրդանշական օր՝ հուլիսի 5-ը՝ ՀՀ Սահմանադրության օրը։ Այս քայլով հրատարակիչներն ասես իրենք են սահմանում «հրատարակչական ոլորտի սահմանադրությունը», որի առաջնային դրույթն է դառնում պայքարն ընդդեմ անօրինական տարածումների։
 
Հայաստանում աննախադեպ թափ են ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված
և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տարածումների տեսքով։ Հայաստանի մի շարք առաջատար հրատարակչություններ մայիսից սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ, որի նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։
 
Նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Արմավ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։
 
Կրթադաստիարակչական նպատակ ունեցող արշավի շրջանակում հրատարակչություններն իրենց էջերով տեսանյութերի միջոցով կոչեր են հղել ընթերցողներին, պատմել արշավի նպատակների մասին, առաջարկել միանալ նախաձեռնությանը։
 
#ՄիՍպանիրՎաղվաԳիրքը արշավի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նախաձեռնության PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 200 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար