Հունիսի 1-ից սկսում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ 300 000 դրամի վճարումը

01-06-2020 17:15:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
2020 թվականի հունիսի 1-ից կսկսվի Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի վետերաններին միանվագ գումարի վճարումը (300 000 դրամ պարգևատրում):
 


ՀՄՊ միանվագ պարգևատրման վճարումն իրականացվելու է շահառուի կենսաթոշակի (պատվովճարի) վճարման եղանակին համապատասխան  (կանխիկ
՝ «Հայփոստ» կամ անկանխիկ՝ շահառուի ընտրած վճարող կազմակերպության միջոցով):
 
Միանվագ պարգևատրումը կանխիկ եղանակով վճարվելու է փոստային բաժանմունքներում: Վճարման ժամկետի ավարտը՝ հունիսի կենսաթոշակների վճարման ժամկետին համապատասխան:
 
Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում ս.թ. հունիսի կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի հունիսի 2-ից:
 
Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ եղանակով վճարումը Հայփոստ ընկերության միջոցով կիրականացվի նախկին եղանակով՝ շահառուի ցանկությամբ, հասցեական առաքմամբ կամ փոստային բաժանմունքներում՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները, տեղեկացնում են Սոցապից:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 215 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար