«Երեք Արմավենի» պատկերազադ մուլտֆիլմ. Ալ․Սպենդիարյանի տուն-թանգարանի անակնկալը փոքրիկներին

01-06-2020 15:28:48   | Հայաստան  |  Հասարակություն
 


 
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը գեղեցիկ  անակնկալ է պատրաստել փոքրիկների համար։ 
 
Թանգարանն առաջարկում  է միանալ  ֆեյսբուքյան էջին  եւ ուղիղ ժամը 19։00-ին դիտել «ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ» պատկերազարդ մուլտֆիլմը, որը պատմում է Ալեքսանդր Սպենդիարյանի` Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված սիմֆոնիկ պատկերի ստեղծման հետաքրքիր պատմությունը։
 
«Մինչ կորոնավիրուսի տարածումը եւ մեր առցանց գործունեությանն անցնելը թանգարանն արդեն իսկ նախաձեռնել էր «Հրաշագործ երաժիշտը» հեքիաթ-էքսկուրսը, որը նախատեսված էր նախադպրոցական երեխաների համար եւ որպես այդպիսին՝ ձեւաչափն այլ էր,
բայց քանի որ անցում կատարեցինք առցանց գործունեության, որոշեցինք այն իրականացնել  պատկերազադ մուլտֆիլմի տեսքով, եւ պետք է նշել, որ առաջին իսկ օրվանից  արձանագրեցինք մեծ հաջողություն»,- նշում է  թանգարանի տնօրեն Մարինե Օթայանը եւ հավելում, որ դրական արձագանքների արդյունքում էլ ծնվեց  եւս մեկ գաղափար՝«Հրաշագործ երաժիշտը» կրկին ներկայացնել հանրությանը, բայց  այս անգամ՝ արեւմտահայերեն տարբերակով․«Առաջարկը ստացանք ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան Վարժարանի ուսուցչուհի Վիլմա Սարգիսեան-Գույումճեանից, ով էլ  անձամբ ընթերցեց պատմությունը արեւմտահայերենով, մեր սփյուռքահար փոքրիկների շրջանակում  հեքիաթ-էքսկուրսը կրկին  արժանացավ հավանության»։
 
 Այս հաջողությունները, դրական մեկնաբանությունները, մոտ 30․000 դիտողականությունն  էլ եղան շարժառիթ հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը ներկայանալ  մեկ այլ պատկերազարդ մուլֆիլմով՝ այս անգամ ընտրված էր «Երեք Արմավենին»։
 
«Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման հետաքրքիր պատմությունը որոշեցիքն իրականացնել պատկերազարդ մուլտֆիլմի տեսքով, վստահ
լինելով՝ այն հինալի կրթական, մնայուն  նվեր կարող է լինել մեր սիրելի փոքրիկներին»։
 
Ինչեւէ, եթե ցանկանում եք փոքրիկի օրը դարձնել հետաքրքիր եւ չեք մոռանում նաեւ ուսուցողական հատվածի մասին, ուստի  թանգարանն առաջարկում է այսօր՝ հունիսի 1-ին, միանալ իրենց էջին եւ դիտել անչափ հետաքրքիր «ԵՐԵՔ ԱՐՄԱՎԵՆԻ»  պատկերազարդ մուլտֆիլմը։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 401 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար