Նոր կորոնավիրուսը հաղթահարել է շաքարային դիաբետով, հեմոդիալիզ ստացող կինը

01-06-2020 14:25:04   | Հայաստան  |  Հասարակություն
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր: Այս մասին հայտարարություն է տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ն.
 


«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանն, ով հաստատված կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով Վերակենդանացման բաժանմունքում անց է կացրել շուրջ 44 մահճակալային օր: 47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ` այդ թվում
շաքարային դիաբետ, իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ: Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետեւանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել եւ սնվել, բացասական է եղել նաեւ նոր կորոնավիրուսի թեստը: Ք.-ն այժմ այլ բուժկենտրոնում է եւ մյուս հիվանդությունների շրջանակում համարժեք թերապիա է անցնում»։
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար