Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորին

29-05-2020 13:47:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպ Վեցերորդին՝ Իսպանիայում համավարակի հետևանքով հազարավոր մարդկային կորուստների կապակցությամբ:
 


«Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման ուղղությամբ Իսպանիայում ձեռնարկվող արդյունավետ միջոցները հնարավորություն կտան ամենասեղմ ժամկետներում վերականգնել երկրի բնականոն ընթացքը: Նոր տիպի
կորոնավիրուսը մարտահրավեր է՝ ուղղված ամբողջ մարդկությանը: Հայաստանը լիակատար համերաշխություն է հայտնում Իսպանիային համավարակի դեմ պայքարում և վերահաստատում իր պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակին համարժեք հակազդելու և այս աղետի ծանր հետևանքները վերացնելու նպատակով»,-մասնավորապես ասված է հեռագրում։
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 380 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար