Մայիսի 30-ին Արարատի մարզում կբացվի 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկան

28-05-2020 17:02:24   | Արարատի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
«Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ գործարարի կողմից ներկայացված՝ մարզում գյուղմթերքի շուկա կառուցելու ծրագիրը մեկ տարվա ընթացքում կյանքի կոչվեց։ Այն մայիսի 30-ից կբացվի և գյուղացիները կկարողանան իրենց բերքը վաճառել։
 


«Հունիսի սկզբին նախատեսված է շուկայի պաշտոնական բացման արարողությունը: Շուկայում գործելու են՝ բացօթյա և փակ տաղավարներ, կառուցվել են նաև
պահեստներ՝ իրենց սառնարաններով, սննդի կետեր, տնտեսական խանութներ, ավտոկայանատեղի՝ նախատեսված ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար ավտոմեքենաների համար»,- նշում են մարզպետարանից:
 
Շուկայի տարածքում կառուցվում է նաև հյուրատուն, որը պատրաստ կլինի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Շուկան գործելու է ամեն օր՝ 24-ժամյա ռեժմիով, առայժմ՝ անվճար:
 
 Արարատի մարզպետարան
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 403 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար