«Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան- Լիոն-Երևան ուղղությամբ

28-05-2020 13:20:04   | Հայաստան  |  Հասարակություն
«Արմենիա» ավիաընկերությունը 2020 թ-ի հունիսի 2-ին նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
 


«Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում կացության իրավունք ունեցող քաղաքացիները:
Չվերթից օգտվելու համար անհրաժեշտ է հերթագրվել «Արմենիա» ավիաընկերությունում՝ այցելելով ավիաընկերության գլխամասային գրասենյակ՝ Վ. Սարգսյան 10, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոն հասցեով կամ զանգահարելով +374 60517777, +374 11747777 հեռախոսահամարներով»,- նշել է Խաչատրյանը։
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 342 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար