Հայաստանի Առաջին Հանրապետությունը վերածննդի խորհրդանիշ է․ Ժառանգություն կուսակցություն

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը

28-05-2020 12:35:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը: Մայիսի 28-ը դարձավ հայոց պետականության վերածննդի խորհրդանիշը:
 
Մայիսի 26-ին Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետությունը փլուզվել էր, հայկական կամավորական ջոկատները՝ համազգային ուժ դարձած մշակների, մտավորականների և հոգևորականների հետ,  Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի ճակատամարտերում
մահու և կենաց կռիվ էին մղում թուրքական կանոնավոր բանակի դեմ՝ կայացնելով  մեր անկախ պետականությունը, ու հաղթեցինք: Ընդամենը երկուս ու կես տարի գոյատևեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, բայց Հայոց պետականության վերականգնման ուղին արդեն բացված էր, ինքնիշխանության ժառանգորդական շղթան՝ վերականգնված:
 
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է մեր Առաջին Հանրապետության տոնը Հայաստան, Արցախ և ի Սփյուռս աշխարհի: Առաջին Հանրապետությունը մեր հավաքական անխորտակ ուժի պատմական հաղթանակն էր:
 
«Ժառանգությունը» համոզված է, որ պիտի լինենք հավատարիմ և արժանի ժառանգները մայիսյան հերոսամարտերում հաղթած մեր նվիրյալ նախնիների: Մեր պատմության փառավոր էջերը մեզ ուժ ու կորով են հաղորդում՝ կերտելու ներկան ու գալիքը Հայոց ինքնիշխան, ժողովրդավար ու միացյալ պետականության:
 
«Ժառանգություն» կուսակցություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 322 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար