Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 11 պացիենտ

28-05-2020 11:30:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախում մայիսի 28-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությունից ընդհանուր առմամբ բուժվել է 25 պացիենտ։ 
 


Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 11 պացիենտ։ Ընդհանուր առմամբ թեստավորվել
է 824 մարդ, կա 67 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչեւ 2020 թվականի հունիսի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 526 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար