Հայտարարվել են Մ6-Եղեգնուտ-Դեբեդ և Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ

27-05-2020 18:12:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Լոռու մարզի Մ6-Եղեգնուտ-Դեբեդ մոտ 8.3 կմ և Արագածոտնի մարզի Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.9 կմ երկարությամբ երկու
ճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթներ։  
Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։ 
 
Մրցույթներին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
 
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթների վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ 
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 26-ը www.armeps.am կայքի միջոցով։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 315 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար