ԱԻՆ-ում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, արձանագրվել է 10 մահ

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը.

25-05-2020 16:50:34   | Հայաստան  |  Հասարակություն
Մայիսի 18-24-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 330 դեպք, որից 158-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 78 հրդեհի, չորս փլուզման, 11 ուժեղ քամու դեպք, 52 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 98 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ:
 


Արձանագրվել է թունավորման ութ դեպք. տուժել է ութ քաղաքացի:
 
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:
 
Եղանակային պայմաններով և
այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման հինգ դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 21 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված հինգ տրանսպորտային միջոց:
 
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 326 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար