Խախտումներ առանց պատժի․ ռուսական ռազմաբազան՝ ընդդեմ հայ-ռուսական պայմանագրերի



25-05-2020 15:39:08   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Ռուսաստանը շարունակում է խախտել Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրերը և համաձայնագրերը՝ խոչընդոտելով Հայաստանի տարածքում հանցագործություններ կատարած իր զինծառայողների գործերի քննությունը։
 
Օրինակ՝ 2015 թվականի
հունվարին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքը սպանած զինծառայող Վալերի Պերմյակովին պայմանագրերի խախտմամբ ձերբակալել էին ՌԴ զինծառայողները, այնինչ նրանք պարտավոր էին հանձնել նրան Հայաստանի ոստիկանությանը: Նույն Պերմյակովի՝ ռազմաբազայից զենքով փախչելու մասին ռուսական կողմը, խախտելով պայմանագրերը, հայտնել էր ոչ թե անմիջապես, այլ 7 ժամ հետո միայն, երբ Ավետիսյանների ընտանիքն արդեն սպանված էր:
 
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 274 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար