Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին՝ Անկախության օրվա առթիվ

25-05-2020 12:46:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմիին՝ երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
 
 «Ձերդ Արքայական Մեծություն,
 
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հորդանանի բարեկամ ժողովրդին Հորդանանի Հաշիմյան Թագավորության ազգային տոնի`
Անկախության օրվա առթիվ:
 
Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկու երկրների և ժողովուրդների միջև պատմականորեն հաստատված սերտ հարաբերություններն ու փոխշահավետ գործակցությունը: 
 
Ջերմությամբ եմ հիշում տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր այցը և մեր զրույցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն մեր հանդիպման արդյունքում ձեռք բերված հեռանկարային պայմանավորվածությունները, իսկ Հայաստանի և Հորդանանի միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը կթևակոխի համակողմանի զարգացման և ընդլայնման նոր շրջան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության: 
 
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Հորդանանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարգավաճում»: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 236 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար