Էրդողանը և Ռոհանին քննարկել են օդային և ցամաքային սահմանները բացելու հարցը. regionmonitor.com

25-05-2020 11:12:53   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Մայիսի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են կորոնավիրուսի պայմաններում ցամաքային և օդային սահմանների բացման հարցը:
 


«Ներկայիս պայմաններում ծովային և օդային սահմանների բացումը՝ բժշկական կարգուկանոնի պահպանմամբ, ինչպես նաև առևտրի և բեռնափոխադրման վերականգնումն անհրաժեշտություն են»,-Իրանի
նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ Ռոհանին ասել է Էրդողանի հետ զրույցում:
 
Թուրքիայի նախագահն, իր հերթին, ընդգծել է, որ այդ առնչությամբ անհրաժեշտ հրահանգներ կտրվեն: Երկու երկրի ղեկավարները քննարկել են նաև կորոնավիրուսի տարածմանը դիմակայելու հարցում տեղեկության և փորձի փոխանակումը՝ ընդգծելով այդ գործընթացի կարևորությունը:  
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 270 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար