Սյունիքում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան. Shamshyan.com

25-05-2020 09:40:47   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը
Այսօր՝ մայիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները:
 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի
առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան): Ֆոտոլրագրողի տեղեկություններով, «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի: Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով: Վթարի պատճառներից մեկը նաև այն է, որ ճանապարհին կան մարդաբոյ փոսեր, իսկ ճանապարհի վերանորոգման պատասխանատուն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսինն է, ում կազմակերպությունը՝ չգիտես ինչու, տևական ժամանակ է, չի բարեհաճում իրականացնել գոնե փոսալցման աշխատանքներ:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 582 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար