Հանրային տրանսպորտի 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

23-05-2020 18:54:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հասարակական տրանսպորտի աշխատանքը վերսկսելու որոշումից հետո ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։
 


Այս մասին  մայիսի 23-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանը՝ ներկայացնելով
կորոնավիրուսի կանխարգելման շրջանակերում ոստիկանության կողմից ուղևորափոխադրում իրականացնող սուբյեկտների վերահսկման աշխատաքները։
 
«Ուղևորափոխադրում իրականացնող 81 սուբյեկտի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն, որից 34-ը տաքսիների նկատմամբ, 32 երթուղային տաքսիների նկատմամբ , 15-ը երթուղային ավտոբուսների և տրոլեյբուսների նկատմամբ, իսկ մետրոպոլիտենի նկատմամբ չի կազմվել»,- ասաց Պետրոսյանը։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 697 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար