Տեսչական մարմինը տաքսիների նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացնում

23-05-2020 18:21:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն օրվա ընթացքում նվազագույնը 2 անգամ՝ հավաքակայաններում, ավտոկայարաններում, լինեն սկզբնակետերում կամ վերջնակետերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ ախտահանման գործընթացը հիմնականում իրականացվում է երթուղին սպասարկող  կազմակերպության հաշվին: Նա տեղեկացրեց, որ կազմակերպություններին ախտահանման նյութերով օգնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:
 


«Մի շարք դեպքերում տեղական ինքնակառավրաման մարմիններն են օգնում կազմակերպություններին իրականացնելու ամենօրյա ախտահանման գործընթաց: Մասնավորապես, Երևանում քաղաքապետարանն է հսկողություն սահմանում ախտահանման գործընթացի նկատմամբ: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ովքեր իրականացնում են տաքսամատորային փոխադրումներ, ապա ախտահանման պարտավորությունը տվյալ վարորդների վրա է»,-ասաց նա:
 
Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տաքսիների նկատմամբ խիստ վերահսկողություն
են իրականցնում: Այս փուլում տեսաչական մարմինը պատասխանատվության ենթարկելու լիազորություն չունի, սակայն այն դեպքերում, երբ հսկողությունն իրականացնում են ճանապարհային ոստիկանության հետ, ապա ոստիկանությունը կարող է պատասխանատվության ենթարկել:
 
«Եթե  ինքնուրույն ենք հայտաբերում դեպքերը, ապա մեր կողմից լինում են պարտադիր ցուցումներ: Ասեմ, որ կրկնվելու դեպքում կարող ենք տվյալ տաքսի ծառայության գործունեությունը կասեցնելու առաջարկ ներկայացնել պարետատուն: Նշեմ, որ Երևանի տարածքային բաժանմունքի կողմից հինգ օրվա ընթացքում հայտնաբերվել է 180 դեպք, երբ  պարետի որոշումները խախտվել են: Մի մասի դեպքում ուղևորներն առանց դիմակների էին, մի մասի դեպքում էլ ուղորները նստել էին վարորդի կողքին: Նման դեպքում տրվում է պարտադիր կատարման ցուցում: Առանց դիմակի լինելու դեպքում դադարեցվում է երթևեկությունը, ուղևորն էլ  կարող է իջեցվել մեքենայից»,-ասաց նա:  
 
 
 
 
Save
Համօգտագործել
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 513 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար