Հանրային տրանսպորտի ուղևորահոսքի նվազ տեմպի պահպանման պարագայում կառաջարկվեն օպտիմալ լուծումներ

23-05-2020 18:47:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Հայաստանում հանրային տրանսպորտում ներգարված է 3 հազար 500 տրանսպորտային միջոց, որոնք իրականացնում են ուղևորափոխադրումներ, ինչպես նաև 20-25 հազար տաքսի ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերեր ու ֆիզիկական անձինք:
 


«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ հանրային տրանսպորտի վերագործարկման մասին պարետի որոշումից անմիջապես հետո իրականացվել է լայնածավալ իրազեկման աշխատանք:  Պարետի որոշմամբ սահմանվել են մի շարք կանոներ, որոնք վերաբերում են  ուղևորափախոդարող ընկերություններին, տաքսի ծառայություններին, ավտոկայաններում, հավաքակայաններում աշխատանքի կազմակրպմանը և այլն:
 
«Անմիջապես ձեռնամուխ եղանք իրազեկման աշխատանքներին հանրային տրանսպորտում գործող կազմակերպություններում, տրամադրեցինք տեղեկատվական թերթիկներ, պարզաբանեցինք վարքագծի կանոնները: Տեղեկատվական աշխատանքից զատ ճանապարհային ոստիկանության հետ միասին մայիսի 18-ից սկսած առ այսօր իրականացնում ենք վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, հսկողություն
ենք սահմանում, որ տրանսպորտային միջոցներում և՛ ուղևորները, և՛ վարորդները խստիվ պահպանեն անվտանգության կանոնները, որոնք վերաբերում են դիմակներ, ձեռնոցներ կրելուն, ախտահանիչ նյութերի առկայությանը»,-ասաց նա:
 
Նրա խոսքով, հավաքակայններում ամենօրյա շրջայցեր են կատարում, իրականացնում են մշտադիտարկումներ տրանսպորտային միջոցներում ամենօրյա ախտահանման գործընթացի  նկատմամբ: Աշխատանքներ են տարվել, որպեսզի ռիկսային խմբի վարորդները ձեռնպահ մնան աշխատանքում ներգրավվելուց: Նա նշեց, որ շատ կարևոր է գերբեռնված տրասնպորտային միջոցների նկատմամբ հսկողությունը:
 
«Տեղեկացնեմ, որ ՀՀ տարածքում տարբեր հենակետերում ճանապարհային ոստիկանության հետ միասին բազմաթիվ խախտումնր ենք հայտնաբերել, տրվել են համապատասխան ցուցումներ: Ասեմ, որ այս հնգօրյա ժամանակահատվծաում շեշտը դրել ենք կանխարգելիչ միջոցառումների վրա, քանի որ տրանսպորտի համակարգի համար սա աննախադեպ իրավիճակ է: Մեծ մասի համար նույնիսկ շահավետ չէ քիչ թվով ուղևորների փոխադրումը, սակայն իրականացնում են: Այժմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկում ենք օպտիմալ լուծումներ դրա հետ կապված: Եթե նվազ տեմպը պահպանվի, ապա հնարավոր է ժամանակավոր չվացուցակիների կազմում, կամ այլ միջոցառումներ, որ տրանսպորտային կազմակերպությունների համար ուղևորափոխադրումը լինի շահավետ,
ուղևորների համար հարմարավետ»,-ասաց նա:
 
Մայիսի 14-ին՝ ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ մայիսի 18-ից ամբողջությամբ կգործարկվի հանրային տրանսպորտը: «Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից հանրային տրանսպորտն ամբողջովին կգործարկվի: Կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում»,նշել է նա:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 502 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար