Վրաստանում Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական

23-05-2020 15:29:33   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
mamul.am Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունը որակել է որպես ոչ դիվանագիտական, գրում է Apsny.ge-ն։
 


Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ նախարարի հայտարարությունն իրեն զարմացրել է, սակայն չի բացառել, որ Արսեն Թորոսյանի խոսքը լրատվամիջոցները սխալ
են ներկայացրել։
 
«Անձամբ ճանաչում եմ Արսեն Թորոսյանին։ Մի փոքր զարմացած եմ, եթե հայտարարությունն արվել է նման ձևով։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Մի փոքր զարմացած եմ՝ նրանից լսելով նման ոչ դիվանագիտական հայտարարություն»,- ասել է Գամկրելիձեն։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 803 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար