ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործ չի հարուցվի. ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը

23-05-2020 14:01:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին:
 


Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
 
Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։
 
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը»
խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև ծագած բանավեճի արդյունքում։ Մարուքյանն ամբիոնի մոտից անդրադարձել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտարարությանը՝ նշելով. «Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»։ Սասուն Միքայելյանն էլ տեղից արձագանքել է՝ պաշտպանելով Թունյանին, բղավել, իսկ երբ Էդ.Մարուքյանն իջավ ամբիոնի մոտից Սասուն Միքայելյանը մոտեցավ նրան ու բռունցքներով սկսեց հարվածել:
 
Ընդ որում՝ առաջացած քաշքշուկի ժամանակ ընդդիմադիր խմբակցության ղեկավարին թիկունքից հարվածել են «Իմ քայլը» խմբակցության եւս երկու պատգամավոր։
 
«Հեղափոխություն է եղել այս մշակույթի համար, մեջքից խփո՞ւմ եք»,- ԱԺ ամբիոնի մոտից հայտարարել է Էդ.Մարուքյանը։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 275 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար