Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար

23-05-2020 10:30:10   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ.
 


«Սիրելի ՛ շրջանավարտներ
 
Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետեւանքով առաջացած հիասթափությունը որեւէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաեւ
հնարավորություն է:
 
Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարեւոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում  պետք է լինեք առաջատարը:
 
Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ եւս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաեւ պետության պահանջները: Հետեւապես, սովորելու եւ անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:
 
Սիրելի՛ շրջանավարտներ
 
«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ եւ ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական եւ բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2482 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար