Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ

22-05-2020 17:46:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
ՀՀ կառավարության 560-Ն որոշման շրջանակներում Ինժեներական ասոցիացիան հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝
 
- թոքերի արհեստական շնչառության սարքերի նախագծման,
- մակետային նախատիպի մշակման, 
- մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման,
- համակարգի նախագծի շտկման, 
- 5 օրինակ ինժեներական
նմուշի մշակման, 
- կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման 
 
աշխատանքների վերաբերյալ: 
 
Ծրագրի ընդհանուր բյուջեն 90 մլն ՀՀ դրամ է՝ ներառյալ հարկերն ու պարտադիր վճարները: Դրամաշնորհի տրամադրումն իրականացվելու է փուլային եղանակով: Ծրագրի իրականացման ժամկետը՝ մինչև 6 ամիս: 
 Մրցույթն անց է կացվելու երկու փուլով․
Փաստաթղթերի փորձաքննություն,
Ներկայացում՝ մինչև 10 րոպե։
 
Հայտերն ընդունվելու են առցանց տարբերակով մինչև 2020թ մայիսի 31-ը ներառյալ: 
 
Դիմելու ընթացակարգի և մասնակցության պայմանների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է Ինժեներական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ https://bit.ly/2WVTEGN  հասցեով:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 445 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար