Արցախում կորոնավիրուսից ապաքինվել է 2 քաղաքացի

22-05-2020 16:40:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում, որտեղ մասնավորապես ասվում է.
 


« Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են նոր կորոնավիրուսի (Covid-19) թեստավորման նպատակով Հայաստանի Հանրապետություն ուղարկված ևս 10 փորձանմուշի պատասխանները` բոլորն էլ բացասական:
Բացասական էր նաև կորոնավիրուսով հիվանդացություն ունեցող 2 քաղաքացու կրկնակի թեստավորման փորձանմուշի արդյունքը, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունն ու դուրս գրվել բժշկական հաստատությունից:
 
Այս պահի դրությամբ Արցախում կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 33 քաղաքացու մոտ, որից 10-ը բուժվել են, մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 669 քաղաքացի, մեկուսացված են՝ 69-ը:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 470 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար